Տնտեսություն

ՈՍՏԻԿԱՆՆԵՐԸ ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵՑԻՆ

13 ապրիլ, 2013

  • Нравится

Ոստիկանության օրվա 12-րդ տարեդարձի կապակցությամբ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի կողմից պատվոգրերի և դրամական խրախուսանքի արժանացան ՀՀ Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության, Ոստիկանության Վաղարշապատի, Մեծամորի և Բաղրամյանի մի շարք աշխատակիցներ: Մարզպետ Աշոտ Ղահրամանյանը ոստիկանության աշխատակիցներին հանձնեց պատվոգրեր, ապա Արմավիրի մարզի ազգաբնակչության և իր անունից, շնորհավորելով նրանց տոնի կապակցությամբ, շնորհակալություն հայտնեց ազգանվեր գործի և քաղաքացիների անվտանգությունը մշտապես ապահովելու համար: Ապրիլի 16-ին Հայաստանում կնշվի Ոստիկանության օրը: