Տնտեսություն

Ոռոգման համակարգի խնդիրները (հեռուստաքննարկում)

12 ապրիլ, 2019

  • Нравится

Վերջին 10-ը տարիներին ոռոգման համակարգի առողջացման բազմաթիվ ծրագրեր են իրականացվում , սակայն  որքան ավելանում են համակարգի վերականգնման ուղղված ֆինանսական  ներդրումները, զուգահեռաբար ավելանում են ոռոգման ջրի խնդիրները, սկսած  մատակարարումից, ջրի սակավությունից, վերջացրած ոռոգման ջրի կորուստների թվից: Գրեթե ամեն տարի ոռոգման սեզոնի ամենապիկ ժամանակահատվածում ՝ հուլիս –օգոստոս ամիսներին սպառողները հայտնվում են ճգնաժամային իրավիճակում , սպառվում են ջրային պաշարները, իսկ սեզոնի ավարտին առաջանում է վարձավճարների հավաքագրման վիճահարույց հարցը: Մատակարարը պահանջում է մատակարարած ջրի դիմաց պարտքերը, սպառողը պնդում է, որ հենց մատակարարի մեղքով կործցրել է սպասվող բերքն ու դարձել անվճարունակ:

 ALTTV.am-ի եթերում Շենիկ ՋՕԸ  գործադիր տնօրենի և համայնքների  դերակատարների  հետ քննարկում ենք  ոռոգման համակարգի խնդիրները:

📍Քննարկումը կազմակերպվել է #ԱԼՏ հեռուստաընկերության կողմից իրականացվող «Ոռոգման համակարգի առողջացման աշխատանքների հսկողություն և հանրայնացում» #Ինֆորմացիայի_ազատության_կենտրոնի ենթադրամաշնորհային ծրագրի շրջանակում։

#InformedArmenia #ԻրազեկՀայաստան #FOICA #ԻԱԿ #EU #EU4Armenia #EJC Angela Stepanyan Այս տեսանյութը պատրաստվել է Եվրոպական միության աջակցությամբ: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում «ԱԼՏ» հեռուստաընկերությունը, և պարտադիր չէ, որ արտահայտի Եվրոպական միության տեսակետները: