Հասարակություն

«ՇԱՏԱՑԵՔ ՓՈՔՐԻԿՆԵՐ». ԿԱՆԱՆՑ ՏՈՆԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՇԱՐՔԻՑ

29 մարտ, 2013

  • Нравится

Արմավիրի «Կանանց խորհուրդ» տարածաշրջանային ասոցիացիան կանանց միամսյակին նվիրված միջոցառումների շարքը մեկնարկել է մարտի 8-ից: Հերթական միջոցառումը կանանց խորհրդում ակտիվի մասնակցությամբ նվիրվեց Արցախյան պատերազմում զոհված և անհայտ կորած զինվորների մայրերին ու կանանց: Միջոցառման ընթացքում վիճակահանության սկզբունքով հրավիրված կանայք արժանացան նվերների: Կանանց խորհրդի ղեկավար Դուշենկա Յերգենյանը կարևորում է հատկապես կանանց տոներին նվիրված աշխատանքները: Խորհրդի կողմից շնորհավորական բազմաթիվ բացիկներ են ուղարկվել մայրերին և կանանց: «Շատացեք փոքրիկներ» խորագրի ներքո կանանց խորհուրդն այցելություն է ունեցել ծննդատներ, և շնորհավորելով մայրերին, նորածիններին հանձնել նվերներ: Միամսյակը շարունակվում է և Արմավիրի կանանց խորհուրդն անելիքներ դեռ շատ ունի: Առաջիկայում խորհրդի ներկայացուցիչները պատրաստվում են այցելություն կատարել Աբովյանի «Նարեկ» ծերանոց: