Հասարակություն

ՆԱԶԱՐԵԹՅԱՆՆ ՈՒ ՀԱՐԵՎԱՆՆԵՐԸ ՊԱՀՊԱՆԵԼ ԵՆ ԱՎԱՆԴՈՒՅԹՆԵՐԸ

30 հունիս, 2012

  • Нравится

Լերմոնտովի երկրորդ նրբանցքի բնակիչները հերթական անգամ հավաքվել ու հին ավանդույթներն են վերհիշել: Այս անգամ փողոցի բնակիչները կազմակերպել են ձավար ծեծելու արարողությունը: Նրանք պահպանել են բոլոր սովորույթները, ազգային տարազներ, համապատասխան երաժշտություն, հին հայկական գորգեր, սանդ ու վարսանդ: Բոլորը մեկտեղել, դասավորվել ու ձավար ծեծելու արարողությունն են սկսվել: Փողոցի բնակիչներից Նախշուն Նազարեթյանը ավանդույթի հիմնական պահպանողն է, բոլորից լավ գիտի ձավար ծեծելու խորհուրդն ու իր վրա է վերցրել ավանդույթը սերունդներին փոխանցելու պարտականությունը: