Հասարակություն

ՄՏԱՀՈԳՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՆՔ, ԹԵ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ ԿՈՒՆԵՆԱ ՀԵՆՑ ՀԻՎԱՆԴԱՆՈՑՈՒՄ

1 փետրվար, 2013

  • Нравится

haynews.am-ը տեղեկացնում է.
ԱԻՄ առաջնորդ, նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի նախընտրական շտաբի արտաքին հարաբերությունների պատասխանտու Կարո Եղլուկյանը լրագրողների հետ զրույցում նշեց.

«Իշխանավորները հայտարարում են, որ սա իշխանությունների դեմ էր ուղղված, մոռանում են, որ Հայրիկյանի վրա են կարկել, ոչ թե իշխանությունների, եթե այդպես լիներ տուժողը կլիներ Սերժ Սարգսյանը, ոչ թե Հայրիկյանը»։

Նրա կարծիքով` հանցագործության նպատակն այն է, որ վերջին շաբաթները Հայրիկյանը բավական մեծ հաջողություն ուներ` մարդկանց մեջից վախը հանելու. «Հայրիկյանն իր քարոզելով` մարդկանց ցույց էր տալիս, այս սադրանքով վախն են ուզում հետ բերել»։

Նա ասաց, որ մտահոգություն ունեն, թե հանցագործությունը շարունակություն կունանա հենց հիվանդանոցում. «Այդ իսկ պրատճառով ԱԻՆ աշխատկիցներին խնդրել ենք, որ մնան Հայրիկյանի մոտ։ Անգամ ես առաջարկեցի, որ պառկեմ նրա կողքը»։