Հասարակություն

«ՄԵՆՔ ԲՈԼՈՐՍ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՆՔ ԱՇԽԱՏԵԼՈՒ»

30 նոյեմբեր, 2012

  • Нравится

«Մենք բոլորս իրավունք ունենք աշխատելու» այս խորագրով Արմավիրի մարզպետարանում տեղի ունեցավ կլոր սեղան – քննարկում: Ծրագիրն իրականացվեց «Սեյվ դը չիլդրն» միջազգային և «Ունիսոն» հասարակական կազմակերպությունների կողմից: Հանդիպման ընթացքում քննարկվեց հաշմանդամություն ունեցող անձանց աշխատելու իրավունքի և հավասար հնարավորությունների ստեղծման անհրաժեշտությանը վերաբերող հարցեր: Քննարկմանը ներկա էին տեղական հասարակական կազմակերպությունների, պետական մարմինների ներկայացուցիչներ և գործատուներ: