Տնտեսություն

ՄԵԿՆԱՐԿԵՑ ՈՌՈԳՄԱՆ ՍԵԶՈՆԸ

6 ապրիլ, 2013

  • Нравится

Գյուղատնտեսական աշխատանքներն Արմավիրի մարզում բուռն ընթացքի մեջ են: Արդեն սկսվել են վար ու ցանքի, բանջարաբոստանային կուլտուրաների սածիլի աշխատանքները: Գյուղացիներն այս տարի գարնան գյուղատնտեսական աշխատանքներն ավելի վաղ էին սկսել, ասում էին, թե տարին առաջ է, եղանակը՝ բարենպաստ: Ցանքսն ավարտին հասցնելու համար մնում էր ոռոգման ջրի առկայությունը, իսկ ոռոգման սեզոնը Արմավիրի մարզում սովորաբար սկսվում է ապրիլի երրորդ տասնօրյակում: Հաշվի առնելով գյուղատնտեսական տարվա վաղ սկսվելը, ՋՕԸ խոստացան ոռոգման սեզոնն այս տարի ավելի շուտ սկսել՝ ապրիլի 5-ից: Այսօր արդեն գյուղացին ոռոգման ջուր ունի և լիարժեք կարող է սկսել ցանքը: