Հասարակություն

ՄԵԿՆԱՐԿԵՑ «ԵԿԵՂԵՑԻ -ՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ. ՀՐԱՄԱՅԱԿԱՆՆԵՐ ԵՎ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐ» ԹԵՄԱՅՈՎ ԳԻՏԱԺՈՂՈՎԸ

18 հոկտեմբեր, 2013

  • Нравится

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան ճեմարանի հանդիսությունների սրահում այսօր մեկնարկեց «Եկեղեցի–պետություն փոխհարաբերությունների հրամայականները և մարտահրավերները» թեմայով միջազգային գիտաժողովը: Գիտաժողովին մասնակցում էին Մայր Աթոռի միաբաններ, Քույր Եկեղեցիների հոգևորականներ, ՀՀ պետական կառույցների, ՀՀ և եվրոպական համալսարանների, միջազգային քրիստոնեական և հասարակական կազմակերպությունների, Հայաստանի տարբեր կրոնական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Մայր Աթոռ Ս.Էջմիածնի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի տնօրեն, Արթիկի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը գիտաժողովի բացման իր խոսքում վստահեցրեց, որ քննարկումները կնպաստեն միջեկեղեցական և միջպետական փոխհարաբերությունների ամրապնդմանը: Բացի պետություն-եկեղեցի փոխհարաբերությունների ամրապնդումը, Եվրոպական եկեղեցիների կոնֆերանսի գլխավոր քարտուղար Գի Լիագրան ներկաների ուշադրությունը հրավիրեց կարևոր մի հանգամանքի վրա: Ըստ նրա, անկախ կրոնական պատկանելիությունից ,պետք պահպանվի մարդու խղճի ազատության հիմնարար սկզբունքները: Գի Լիագրան գոհունակությամբ նշեց, որ Հայաստանն այն եզակի պետություններից է, որը քրիստոնեությունն ընդունել է որպես պետական կրոն: Գիտաժողովը կազմակերպել է Մայր Աթոռի Միջեկեղեցական հարաբերությունների բաժինը, ԵՀԽ Հայաստանյան Կլոր սեղան բարեգործական միջեկեղեցական հիմնադրամի և ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան աջակցությամբ: