Հասարակություն

Մեկնարկեց ամառային զորակոչը. այսօր Արմավիրի մարզից ծառայության կմեկնի 66 զորակոչիկ

1 հուլիս, 2015

  • Нравится

Սարդարապատի հուշահամալիրում մեկնարկեց ամառային զորակոչը: Ներկաների տրամադրությունը տոնական էր, նորակոչիկները երգում էին, պարում, իսկ մարզային իշխանությունները նրանց բարի ծառայություն մաղթում: Արմավիրի մարզից ծառայության կմեկնի 66 նորակոչիկ, 32-ը՝ Արմավիրի, 34-ը՝ Էջմիածնի տարածաշրջանից: Զինակոչիկներին իր օրհնություն էր բերել Արմավիրի թեմի առաջնորդ Տեր Սիոն Եպիսկոպոս Ադամյանը: Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը զինակոչիկներին խորհուրդ տվեց ամուր կամք դրսևորել, հայրենիքի համար արժանի զինվոր լինել և զինվորական ծառայությունը հպարտությամբ կատարել: Արմավիրի մարզպետը զինակոչիկներին առաջին անհրաժեշտության իրերով փաթեթներ նվիրեց, իսկ զինվորական ծառայության մեկնելուց առաջ նրանց հետ պար բռնեց: