Համայնքներ Մեծամոր Տնտեսություն

ՄԵԾԱՄՈՐԻ ԾՆՆԴԱՏՈՒՆԸ ԿՓԱԿՎԻ

7 դեկտեմբեր, 2013

  • Нравится

Մեծամորի հիվանդանոցի գինեկոլոգիական բաժանմունքը 2014թ. հունվարի 1-ից կդադարեցնի իր գործունեությունը: Այդուհետ բաժանմունքի սպասարկման գոտու կանանց կսպասարկի Արմավիրի բժշկական կենտրոնի համանուն բաժանմունքը:
Արմավիրի փոխմարզպետ Լարիսա Մուրադյանի մեկնաբանությամբ Մեծամորի հիվանդանոցի գինեկոլոգիական բաժանմունքն աշխատում է թերծանրաբեռնված, 2011, 2012, 2013 թթ-ին օրական մեկ ծնունդ անգամ չի գրանցվել:
Բաժանմունքը 28 աշխատակից ունի: Լարիսա Մուրադյանը վստահեցնում է, որ ծնունդ հաշվարկով և ըստ այդմ պետական ֆինանսավորմամբ աշխատավարձ տալ, բաժանմունքի պահպանման ծախսերը կատարել և դեղորայքի հարցը լուծելն անհնար է դառնում:
Փոխմարզպետը վստահեցնում է, որ աշխատողների հիմնական մտահոգությունը աշխատանքը կորցնելու մեջ է, սակայն դրա կարիքը չկա:
Կառավարության որոշումով այդ տարածքում ծավալվել է էնդոկրինոլոգիական բաժանմունքը, որտեղ էլ կշարունակեն աշխատել գինեկոլոգիական բաժանմունքի բոլոր աշխատակիցները: