Համայնքներ Մեծամոր Տնտեսություն

ՄԵԾԱՄՈՐԻ ԱՎԱԳ ԴՊՐՈՑԸ ՎՏԱՆԳԱՎՈՐ Է ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԵՎ ԿՅԱՆՔԻ ՀԱՄԱՐ

18 մայիս, 2013

  • Нравится

Մեծամորի թիվ 2 ավագ դպրոցում արտակարգ իրավիճակ է ստեղծվել: Վերջին օրերի տևական անձրևները վտանգավոր են դարձրել դպրոցի բնականոն աշխատանքը: Տանիքը փլուզման եզրին է: Դպրոցի տնպօրեը վստահեցնում է, որ խնդրի մասին տեղյակ են պահել Արմավիրի մարզպետին, ԿԳՆ նախարարին: Պատասխանել են, որ դպրոցի վերանորոգման ծրագիրը ներառված է 2014թ պետական ծրագրում: Տնօրենն անհանգստանում է, մինչև վերանորոգումը անհապաղ պետք է փոխել դպրոցի տանիքը, այլապես բաց ու թաց հոսանքալարերը կարող են աշակերտների համար հոսանքահարման, իսկ տանիքից թաֆվող ծեփոններն ու բեկորները մարմնական վնասների պատճառ հանդիսանալ: Ըստ տնօրենի նախորդ տարի նույն այս իրավիճակում դպրոցում էլետրահարման դեպք է գրանցվել: