Այգեվանցի Սենիկ Սերոբյանին արդեն անդրադարձել ենք: Այն ժամանակ ագարակատերը դեռ բերքահավաք չէր սկսել, լոլիկի մշակության հերթական աշխատանքներն էր տանում և առատ բերք ակնկալում: Սենիկի սպասելիքներն արդարացան, լոլիկը բերքատվությունն ապահովեց և սկսվեց բերքահավաքը: Սերոբյանը 4,5 հա լոլիկ է մշակել, բերքն առատ է ստացվել, բայց բերքի իրացման խնդրի առաջ է կանգնել: Իրացման մասին վաղուց էր մտածել, Արմավիրի ՄԱՊ կոնյակի և գինու գործարանի հետ պայմանագիր էր կնքել: Պայմանագրի համաձայն գործարանին Սենիկը պետք է 250 տոննա պոմիդոր մթերեր, առայժմ մթերել է 25 տոննա, ևս 5 տոննա, որը բեռնատարով արդեն երկու օր է Սերոբյանի բակում կանգնած է, գործարանը մթերել չի ցանկացել: