Տնտեսություն

Մայիսյանցիները չգիտեին, որ հանգստյան օրերին այգիները չեն ոռոգում, դրա համար էլ փակել էին Երևան-Արմավիր մայրուղին

6 հունիս, 2017

  • Нравится

Մայիսյան, Մրգաշատ համայնքներում երեք օր էր ոռոգման ջուր չկար: Սածիլի աշխատանքները գյուղացիները չեն կարողանում կատարել: Գյուղացիների զայրույթը հասավ գագաթնակետին, նախօրեին փակեցին Երևան-Արմավիր մայրուղին: Մայիսյանի գյուղապետ Եսայի Մովսիսյանի խոսքով, այս տարի առաջին անգամ են գյուղացիները ոռոգման ջրի խնդիր ունենում: Գյուղապետը նրանց վրդովմունքը տեղին է համարում, բայց ոչ ճանապարհը փակելու միջոցով: Ասում է խոսել է ջրօգտագործող ընկերության տնօրեն Կարեն Քոչարյանի հետ, խոստացել է, որ ջուր կլինի, բայց շաբաթ-կիրակին էր մեջտեղ եկել:
Մայիսյան համայնքը մոտ 500 հեկտար մշակելի հողատարածք ունի, ոռոգումը կատարվում է ինքնահոս եղանակով, իսկ գյուղի ծայրամասային հատվածում՝ երկու խորքային հորերի միջոցով: Մայիսյանում հիմանականում զբաղվում են բանջարաբոստանային կուլտուրաների մշակությամբ: Վերջին տարիներին ավելացել են նաև պտղատու և խաղողի այգիները:

Դիտումներ՝ 318