Հասարակություն

ՄԱՄՈՒԼՆ ԱԶԱ՞Տ Է

3 մայիս, 2013

  • Нравится

«Ապահովել արտահայտվելու ազատությունը բոլոր տեսակի լրատվամիջոցներում»՝ սա մամուլի ազատության 2013 թվականի կարգախոսն է: ՅՈՒՆԵՍԿՕ-ն ազատ և բաց համացանցի երաշխավորումը հռչակել է առցանց մամուլի ազատության նախապայման:
Մայիսի 3-ը Մամուլի ազատության համաշխարհային օրն է, որը 1993թ. սահմանել է Միավորված Ազգերի Կազմակերպությունը: Օրվա առիթով Արմավիրի Ինֆոտունը կազմակերպել էր հանդիպում-քննարկում Արմավիրի մարզային ԶԼՄ ներկայացուցիչների, քսղաքացիական լրագրողների և բլոգերների հետ: Հանդիպմանը քննարկվեց տեղական մամուլի հիմախնդիրները, առանձնահատկությունները, ինֆորմացիայի հավաքագրման ու տարածման դժվարությունները, ինչպես նաև մամուլի դերակատարումը հանրային խնդիրների լուծման, տեղական մամուլի ազատ և անկեղծ հրապարակումների վերաբերյալ: Քննարկվեց նաև լրատվության այլընտրանքային ձևերի և նորագույն տեխնոլոգիաների ազդեցությունը ավանդական մամուլի վրա: