Մշակույթ/Սպորտ

ՄԱճԱՌԻ ՏՈՆ ՄՐԳԱՇԱՏՈՒՄ

11 հոկտեմբեր, 2013

  • Нравится

11 տարի շարունակ Արմավիրի մարզի Մրգաշատ համայնքում մեծ շուքով տոնում են մաճառի տոնը: Մաճառի ավանդական տոնին համայնքը մեծ եռանդով ու սիրով է պատրաստվում: Հոկտեմբերի 11-ին համայնքի մշակույթի տան բակում գյուղացիները հյուրերի դատին հանձնեցին մաճառի տարբեր տեսակներ, հյուրասիրեցին ոչ միայն մաճառով, այլ նաև տարվա բերք ու բարիքով: Մաճառի տոնը ավանդույթի համաձայն անցկացվում է հարիսայի պատրաստման և հյուրասիրության արարողությամբ: 11 լի կաթսաներով հարիսան բաժանվեց հյուրերին ու համագյուղացիներին: Տոնական միջոցառմանը մասնակցում էին Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը և ՀՀ գյուղնախարար Սերգո Կարապետյանը: Գյուղնախարարն ուրախությամբ նկատեց, որ համայնքը միասնականորեն տարիներ շարունակ ներկայանում է մաճառի տոնին, մարզպետ Աշոտ Ղահրամանյանն էլ վստահեցրեց, որ խաղողի բերքն այս տարի մարզում առատ էր: