Հասարակություն

ՃԱՆԱՊԱՐՀԻ ԱՄԵՆԱՎՏԱՆԳԱՎՈՐ ՀԱՏՎԱԾՆ ԱՆՑԵԼ ԵՆՔ. ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆ

7 փետրվար, 2013

  • Нравится

ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը քարոզարշավը շարունակեց Արմավիրի մարզում: Թեկնածուն ողջունեց արմավիրցիներին և շնորհակալություն հայտնեց հանդիպման գալու և իրեն զորակցելու համար: Արմավիրցիների հետ հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը խոսեց ապահով Հայաստանի մասին և վստահեցրեց, որ անցած 5 տարիների ընթացքում կատարած ու անավարտ մնացած գործերը շարունակական են լինելու: Իր ծրագրերն ու բարեփոխումները միտված են բոլորի ուժերի միավորմանը:
Ճանապարհի ամենավտանգավոր և դժվար հատվածներն անցել ենք, – վստահ է Սերժ Սարգսյանը: Նախագահի թեկնածուն արմավիրցիներին հավաստիացնում է, նպատակները լուրջ հիմքեր ունեն, իսկ անելիքները շարունակական են, նույնիսկ ամենադժվարին խնդիրները՝ լուծելի: