Հասարակություն

ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՈՍՏԻԿԱՆԻՆ ՎՐԱԵՐԹԻ ԵՆ ԵՆԹԱՐԿՎԵԼ

27 հունիս, 2012

  • Нравится

2012 թ-ի հունիսի 26-ին ժամը 20-ի սահմաններում Արմավիր-Մեծամոր ավտոճանապարհի առաջին ավտոկանգառի ուղղությամբ, Մեծամոր քաղաքի 11 ամյա բնակիչ Լևոն Կարենի Թադևոսյանին վրաերթի ենթարկելու և մահ պատճառելու փաստով, դեպքի վայրում իր ծառայողական պարտականությունները կատարելիս, ՀՀ Ոստիկանության, Ճանապարհային ոստիկանության, երկրորդ գումարտակի, առաջին սպայական վաշտի, առաջին դասակի ՃՊԾ տեսուչ, ոստիկանության ավագ լեյտենանտ Կնյազ Ալբերտի Հովհանիսյանը անհայտ մակնիշի, անհայտ պետհամարանիշի ավտոմեքենայի կողմից ենթարկվել է վրաերթի և տեղափոխվել հիվանդանոց:

Դեպքի վայրում հայտնաբերված հետին դիտման հայելուց ենթադրվում է, որ ՃՈ վրաերթի ենթարկած ավտոմեքենան կարմիր գույնի է և կարող է լինել ՎԱԶ 21011, 2106 կամ 2103 մակնիշի:

Վրաերթ կատարած ավտոմեքենան և վարորդին հայտնաբերելու կապակցությամբ Ոստիկանության Մեծամորի բաժնում հայտարարվել է հետախուզում: