Տնտեսություն

Ճագարաբուծությունը Հայաստանում կզարգանա

4 հուլիս, 2019

  • Нравится

90-ականներին ճագարաբուծությունը Հայաստանում օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով վերացավ: Այնուհետև առանձին ֆերմերներ փորձեր կատարեցին զարգացնելու բնագավառը, որը տարերային բնույթ էր կրում և մատնվում էր անհաջողության: 28-ամյա Դավիթ Դավթյանը, լինելով Ագրարային համալսարանի անասնաբուժական ֆակուլտետի երկրորդ կուրսի ուսանող, 2010 թվ-ին աշխատանքի անցավ ճագարաբուծական ֆերմայում որպես սանիտար, այնուհետև՝ անասնաբույժ: Առաջին քայլերը Դավիթը սկսեց փոքր քանակության կալիֆորնիական ցեղատեսակի ճագարների ներմուծմամբ: Այնուհետև, տարիներ շարունակ փորձարկումների միջոցով, առանց եկամուտ ակնկալելու, աշխատանքներ տարավ ցեղատեսակը Հայաստանի պայմաններին հարմարեցնելու համար: