Հասարակություն

Հրդեհված տան բնակիչներին քաղաքապետարանը 1 մլն 800 հզր դրամ օգնություն հատկացրեց

13 սեպտեմբեր, 2014

  • Нравится

Մոտ 10 օր առաջ Արմավիրի Հյուսիս-արևելյան թաղամասի 7-րդ բնակարանում բնակվող Սիմոնյանների 6 հոգանոց ընտանիքը հայտնվեց դրսում: Այրվել էր նրանց 60 քմ մակերեսով սեփական բնակարանը: Ըստ Զարմանդուխտ Սիմոնյանի, հրդեհի պատճառը հնարավոր է առաջացած լիներ սառնարանի հոսանքալարերի կարճ միացումից:
Հրդեհի օրը Սիմոնյանների ընտանիքին այցելել էին Արմավիրի քաղաքապետարանի աշխատակիցները, ովքեր խոստացել էին իրավիճակը ներկայացնել քաղաքապետին և աջակցության տարբերակներ փնտրել: Ավագանու հերթական նիստի ընթացքում քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանը ավագանուն առաջարկեց 1 մլն 800 հզր դրամ հատկացնել Սիմոնյանների ընտանիքին, որպեսզի վերջիններս կարողանան վերանորոգել տունը: Ավագանին հաստատեց քաղաքապետի առաջարկը, իսկ քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանը քաղաքապետարանի քաղաքաշինության բաժնի աշխատակիցներին հանձնարարեց հետևողական լինել, որպեսզի գումարը նպատակային և արդյունավետ օգտագործվի վերանորոգման ընթացքում: