Հասարակություն Պատահարներ

ՀՐԴԵՀԻ ԱՌԱՋԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՏՃԱՌՆԵՐԸ ԽՈՀԱՆՈՑՈՒՄ

16 մարտ, 2016

  • Нравится

Վիճակագրական տվյալների համաձայն, բնակարանային հրդեհների գերակշիռ մասը տեղի է ունենում խոհանոցներում, որտեղ հրդեհի առաջացման պատճառ են հանդիսանում:

. Դյուրավառ նյութերի պահումը  ( հատկապես` բաց տարաներով ).

. Իրերի, առարկաների, վարագույրների`գազօջախից կամ էլեկտրական սալօջախից անթույլատրելի հեռավորության վրա գտնվելը.

. Առանց հսկողության թողնված կերակուրը, որը կարող է հանգցնել գազօջախը, առաջացնելով պայթյուն և հրդեհ.

. Սալօջախի վրա զանազան  մածուկների, պարաֆինի տաքացնելը, որն անխուսափելիորեն հանգեցնում է այդ նյութերի գոլորշիների  բռնկմանն ու հրդեհի.

. Այրվող յուղի վրա ջուր լցնելը, ինչպես նաև լվացարանի մեջ թափելը: Որպես կանոն, դա նպաստում է կրակի տարածմանը ամբողջ խոհանոցով մեկ.

Հիշեն’ք

. Սննդային յուղերը  մոտ  450° C  ջերմաստիճանի դեպքում ինքնաբոցավառվում են.

. Էլեկտրական սալիկի պարույրի գերշիկացումից առաջանում է կարճ միացում և հալված մետաղի կայծերից ու շիթերից բռնկվում է խոհանոցի կահույքը.

. Միացված էլեկտրական սալիկի մարումը ջրով խիստ վտանգավոր է .

. Ձեր գործողությունները

. Եթե բռնկվել է կաթսայի  ( թավայի ) մեջ  գտնվող յուղը, փակեք կափարիչով, կամ թաց  կտորով, սպասեք մինչև յուղի սառելը  (  հակառակ դեպքում կրակը նորից   կբռնկվի ).

. Կոշտ կտորից թաղիքը զգուշությամբ գցեք այրվող տարայի վրա` օդի ներհոսքը փակելու համար: Եթե այրվող յուղը, ճարպը թափվել է հատակին կամ պատերին` կրակի մարման համար օգտագործեք ցանկացած լվածքի փոշի.

. Էլեկտրական սալիկի գերտաքացման դեպքում սկզբում պետք է անջատել այն, հետո պարույրը ծածկել թաց կտորով.

. Եթե չի հաջողվում  հանգցնել կրակը` շտապ ահազանգեք հրշեջ պահպանությանը, զգուշացրեք հարևաններին: Փակեք խոհանոցի դուռը, միջանցքից ջուր լցրեք դրա վրա` կանխելով հրդեհի հետագա տարածումը բնակարանում.

2015թ. հուլիսի 9-ին Արմավիրի մարզի Դալարիկ գյուղի  բնակարանի խոհանոցում 9 ամյա աղջնակը գործարկել է 3 կգ տարողության գազի բալոնը,սեղանին շատ մոտ: Արդյունքում բռնկվել է սեղանի սփրոցը և կրակը տարածվել է ամբողջ խոհանոցով:

Արմավիրի ՄՀ և ՏԱՏ-ն հորդորում է ազգաբնակչությանը, առավել զգոն լինել, խոհանոցում հրդեհային անվտանգության կանոնների պահպանման հարցում:

 

ՀՀ ԱԻՆ  Արմավիրի մարզային հրդեհային և

տեխնիկական անվտանգության տեսչություն

Դիտումներ՝ 1079