Հասարակություն

Հրդեհային անվտանգության կանոնների պահպանության անհրաժեշտությունը բնակելի հատվածում,կենցաղային էլեկտրական սարքեր և գազով գործող սարքավորումներ շահագործելիս

11 փետրվար, 2016

  • Нравится

Հրդեհային անվտանգությունը հրդեհներից անձի, գույքի, հասարակության և պետության պաշտպանվածությունն է:
Արմավիրի մարզային հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունը հորդորում է ազգաբնակչությանը պահպանել հրդեհային անվտանգության կանոնները:
Այսօր առանց կրակի չի կարելի պատկերացնել մարդկանց կյանքն ու կենցաղը:
Չկա գործունեության մի բնագավառ, որտեղ կրակի օգտագործման անհրաժեշտությունը չլինի, իսկ նման պայմաներում մեծանում է հրդեհի առաջացման հավանականությունը:
Այդ պատճառով մենք ուզում ենք անդրադառնալ կենցաղային էլեկտրական սարքավորումներով և գազով կամ այլ վառելանյութով գործող ջեռուցիչ սարքերի անվտանգ շահագործմանը: Խոստովանենք, որ գրեթե ամեն օր անտեսում ենք հրդեհային անվտանգության կանոնները`գիտակցելով հանդերձ դրա ծանր հետևանքները:Մեր անփութության և անուշադրության պատճառով կորստյան են մատնվում տարիների վաստակով ստեղծվածը, սպառնում մեր և մեր հարազատների առողջությանը և կյանքին:ՈՒսումնասիրությունները ցույց են տվել, որ հրդեհների գերակշիռ մասը տեղի է ունենում բնակելի հատվածում, այն էլ հենց իրենց`բնակիչների մեղքով:Էլեկտրական սարքերի և ջեռուցող այլ սարքավորումների շահագործման կանոնների խախտումներից առաջացած հրդեհները տեղի են ունենում բնակիչների անզգուշության, կամ անտարբերության պատճառով, ինչը հանգեցնում է մարդկային և նյութական անդառնալի կորուստների:
Բերենք համապատասխան օրինակներ.
2015թ.հուլիսի 17-ին Էջմիածնի տարածաշրջանի Բաղրամյան գյուղի Բարեկամության փողոցում տանտիրուհին առանց հսկողության է թողնում գազի ջեռոցը, որի հետևանքով բռնկվում է հրդեհ: Տարբեր աստիճանի այրվածքներ են ստանում տանտիրուհին և իր որդին:Հրդեհի բաժին են դառնում խոհանոցի կահույքը և այլ պարագաներ:
2015թ.օգոստոսի 19-ին Բամբակաշատ գյուղի կենտրոնական փողոցում բնակչուհին միացված է թողնում հեռուստացույցը և դուրս գալիս բակ:Հեռուստացույցում առաջացած կարճ միացման պատճառով բռնկվում է հրդեհ`ընտանիքին պատճառելով 3000000 դրամի նյութական վնաս:
2015թ. հոկտեմբերի 19-ին Էջմիածին քաղաքի Դիմիտրով փողոցում հրդեհ բռնկվեց: Պարզվեց, որ մեծահասակների հսկողությունից դուրս մնացած յոթամյա թոռնիկը ճաշասենյակում միացրել էր սրճեփը և գնացել դուրս` խաղալու:
Հրդեհային անվտանգության կանոնների պահպանումը և պատշաճ կատարումը կնպաստեն նվազեցնելու հրդեհների առաջացման հնարավորությունը և խուսափել անցանկալի հետևանքներից:

ՀՀ ՏԿԱԻՆ Արմավիրի մարզային հրդեհային և
տեխնիկական անվտանգության տեսչություն