Հասարակություն

ՀՈՒՆԻՍԻ 29-Ը ԱՆՀԱՅՏ ԿՈՐԱԾ ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿՆԵՐԻ ՀԻՇԱՏԱԿՈՒԹՅԱՆ ՕՐ

29 հունիս, 2013

  • Нравится

Այսօր Արմավիրի քաղաքային իշխանությունները, հիմնարկ-ձեռնարկությունների ղեկավարներն ու աշխատակիցները, հանրակրթական դպրոցների ուսուցչական կոլեկտիվներն ու արմավիրցիները ծաղիկներ դրեցին Արցախյան ազատամարտում զոհված և անհայտ կորած ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշահամալիրին: Արմավիրի թեմի քահանա տեր Գևորգ Միրզախանյանը հոգեհանգստի կարգ կատարեց, աղոթք բարձրացնելով առ Աստված ևս մեկ անգամ հիշատակեցին անհայտ կորած ազատամարտիկների հիշատակը: Նշենք, որ ՀՀ կառավարության 2000թ. ընդունված որոշման համաձայն, հունիսի 29-ը ընդունվել է անհայտ կորած ազատամարտիկների հիշատակության օր: