Հասարակություն

Հյուսիս-արևելյան թաղամասի հրդեհված բնակարանը քաղաքապետարանը վերանորոգեց

6 նոյեմբեր, 2014

  • Нравится

Հյուսիս-արևելյան թաղամասի հրդեհված տան բնակիչներին Արմավիրի քաղաքապետարանը 1 մլն 800 հազար դրամ օգնություն էր հատկացրել: Հիշեցնենք, որ սեպտեմբերին Սիմոնյանների 6-հոգանոց ընտանիքը հայտնվեց դրսում: Այրվել էր նրանց 60 քմ մակերեսով սեփական բնակարանը: Ըստ Զարմանդուխտ Սիմոնյանի, հրդեհի պատճառը հնարավոր էր առաջացած լինել սառնարանի հոսանքալարերի կարճ միացումից:
Հրդեհի օրը Սիմոնյանների ընտանիքին այցելել էին Արմավիրի քաղաքապետարանի աշխատակիցները և խոստացել իրավիճակը ներկայացնել քաղաքապետին: Քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանն էլ ավագանու հերթական նիստի ընթացքում ավագանուն առաջարկեց 1 մլն 800 հզր դրամ հատկացնել Սիմոնյանների ընտանիքին, որպեսզի վերջիններս կարողանան վերանորոգել տունը: Ավագանին հաստատեց քաղաքապետի առաջարկը, իսկ քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանը քաղաքապետարանի քաղաքաշինության բաժնի աշխատակիցներին հանձնարարեց հետևողական լինել, որպեսզի գումարը նպատակային և արդյունավետ օգտագործվի վերանորոգման ընթացքում: Սիմոնյանների բնակարանը վերանորոգվել է: Քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանն այսօր հյուրընկալվել էր նրանց վերանորոգված բնակարան: Զարմանդուխտ Սիմոնյանն իր շնորհակալությունը հայտնեց քաղաքապետին: Ռուբեն Խլղաթյանն էլ ընտանիքին խոստացավ իր կողմից սառնարան ու հեռուստացույց նվիրել: Քաղաապետն ասաց, որ Սիմոնյանների ընտանիքին գույքով ապահովելու հարցում ևս հետևողական կլինի, բարերարների օգնությանը կդիմի: