Տնտեսություն

ՀՀ ՆԱԽԱԳԱՀԸ ՇՆՈՐՀԱՎՈՐԵՑ ԱՌԱՋԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՌՉԱԿՄԱՆ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

28 մայիս, 2013

  • Нравится

Մայիսի 28-ին Հայաստանը նշում է Առաջին հանրապետության օրը: 1918թ. մայիսին հայկական կանոնավոր ուժերն ու կամավորները կարողացան կյանքի ու մահու համար մղվող պայքարում փայլուն հաղթանակ տանել թվաքանակով անհամեմատ ավելի շատ թուրքական ուժերի նկատմամբ՝ թույլ չտալով նրանց ներխուժումը Երևան: Հաղթանակը հայ ժողովրդին թույլ տվեց վերականգնել դարեր առաջ կորցրած պետականությունը: Ուղիղ 95 տարի առաջ Թիֆլիսում Հայ ազգային խորհուրդը հռչակեց Հայաստանի անկախությունն ու Հայաստանի Առաջին Հանրապետության ստեղծումը: Ավանդաբար մայիսի 28-ին հիմնական միջոցառումներն անցկացվում են Սարդարապատում, որը հավերժացնում է հայ ժողովրդի հերոս զավակների հիշատակը, որոնք 1918 թվ-ին կանգնեցրին թուրքերի ներխուժումը երկիր: Այսօր Սարդարապատի հուշահամալիրում վաղ առավոտից մարդկանց հոսքը չէր դադարում: Տոնը նշելու և միմյանց շնորհավորելու համար Սարդարապատ էին եկել ոչ միայն Հայաստանի տարբեր վայրերից, այլև սփյուռքահայեր տարբեր երկրներից: Երկրի իշխանություններն այսօր նույնպես Սարդարապատի հուշահամալիրում էին: Նախագահ Սերժ Սարգսյանը ոգեկոչող ուղերձ հղեց և շնորհավորեց Առաջին Հանրապետության հռչակման տոնի կապակցությամբ: