Տնտեսություն

ՀՀ ԿԱ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԸ ՄԱՐԶԵՐՈՒՄ

17 սեպտեմբեր, 2013

  • Нравится

Սեպտեմբերի 17-ին ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի Արմավիրի մարզային ստորաբաժանումում տեղի ունեցավ խորհրդակցություն, որը ղեկավարեց ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի տեղակալ Ֆելիքս Բաշոյանը: Խորհրդակցությանը ներկա էին Արմավիրի մարզի համայնքապետերը և մարզպետարանի աշխատակիցները: Հանդիպման գլխավոր նպատակն էր անցկացնել ընդունելություն Արմավիրի մարզի քաղաքացիների հետ, տեղում ծանոթանալ նրանց հուզող հարցերին և դրանց տալ շուտափույթ լուծումներ: