Տնտեսություն

ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐԿՈՒՏԻՑ ՏՈՒԺԱԾՆԵՐԻՆ ԿՏՐՎԻ 2 ՕՐԻՑ

27 մայիս, 2013

  • Нравится

Կարկուտից տուժած Արմավիրի մարզի 46 համայնքների գյուղացիական տնտեսություններին ՀՀ նախագահի և կառավարության որոշմամբ աջակցություն կցուցաբերվի: Բացի այդ, ազգային ժողովի պատգամավոր, ՀՀԿ-ական Ալեքսանդր Պետրոսյանի նախաձեռնությամբ հիմնադրամ բացվեց, որտեղ գոյացած գումարներով ֆինանսական օգնություն կտրամադրվի կարկտահարված համայնքների բնակիչներին: Արդեն իսկ հիմնադրամ է փոխանցվել բավականաչափ գումար, որն էլ 2 օրից կտրվի նախ առավել անապահով ընտանիքներին: Մայիսի 27-ին Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը խորհրդակցություն էր հրավիրել, որտեղ կարկտահարված համայնքների ղեկավարների հետ քննարկվեց հիմնադրամի գումարների բաշխման հարցը: Մարզպետը նշեց, որ օգնությունը կհատկացվի բոլոր տուժած բնակիչներին, սակայն առաջնային օգնությունն առաջիկա օրերին կստանան ամենաանապահով ընտանիքները , ում հողատարածքները նույնպես վնասվել են 100 տոկոսով: Մարզպետ Աշոտ Ղահրամանյանը դեռ հստակ ասել չի կարող, թե յուրաքանչյուր ընտանիքի որքա՞ն գումար կտրամադրվի, բայց վստահեցնում է, որ օգնությունը զգալի կլինի: