Հասարակություն

Հեռուստաբանավեճ

13 հոկտեմբեր, 2018

  • Нравится

Հոկտեմբերի 13 -ին «ԱԼՏ» ՀԸ նկարահանման տաղավարում ըստ նախատեսվածի կայացավ հեռուստաբանավեճ, որին հրավիրված էին 2018թ-ի հոկտեմբերի 21 -ին կայանալիք ՏԻՄ ընտրություններում Արմավիր քաղաքի քաղաքապետի 4 թեկնածուները: Բոլոր 4 թեկնածուները նախապես պատշաճ տեղեկացվելէին բանավեճի ձևաչափի, տեղի, ժամի մասին: Թեկնածուներին տրամադրվել էր նաև հեռուստաբանավեճի կանոնակարգը: Հրավերն ընդունել էին քաղապետի երկու թեկնածու Ժիրայր Աբրահամյանը և Սևակ Մինասյանը: Բանավեճին հրաժարվեցին մասնակցել մյուս երկու թեկնածուները՝ Դավիթ Խուդաթյանը և Օհան Հարությունյանը: