Մշակույթ/Սպորտ

ՀԱՑԻԿՈՒՄ ԲԱՑՎԵՑ ՄԱՏՈՒՌ

26 օգոստոս, 2013

  • Нравится

Հացիկ համայնքում օրերս բացվեց «Սուրբ Հարություն» մատուռը: Սրբատեղին գուցե և փոքր է, բայց այսուհետև համայնքի յուրաքանչյուր բնակիչ հնարավորություն կունենա հաճախակի հաղորդակցվել Աստծո հետ: Հացիկ համայնքի ղեկավար Արթուր Եղիազարյանը շնորհավորեց համագյուղացիներին սրբավայրի բացման կապակցությամբ, ապա իր շնորհակալությունը հայտնեց նույն գյուղի բնակիչ Արթուր Տոնոյանին, ում ֆինանսական միջոցներով կառուցվել է Սուրբ Հարություն մատուռը: Արթուր Տոնոյանը ցուցաբերել է ինչպես ֆինանսական, այնպես էլ շինարարական աջակցություն: Բարերարն ինքը հանդիսանում է մատուռի գլխավոր շինարարներից մեկը, ով համագյուղացիների հետ կառուցել է այս սրբատեղին: