Տնտեսություն

Հացահատիկի ցանքատարածությունները 2015 թվ-ին Արմավիրում կրճատվել է 1200 հեկտարով

4 հուլիս, 2015

  • Нравится

Արմավիրի մարզում, ընտրովի տարածքներում սկսվել է հացահատիկի բերքահավաքը: Նախնական տվյալներով առանձին հողատարածքներում հացահատիկի բերքատվությունը մեկ հեկտարի հաշվով ապահովում է 60-70 ցենտներ, միջին բերքատվությունը մարզում կանխատեսվում է 40 և ավելի ցենտներ,- այս մասին տեղեկանում ենք Արմավիրի մարզի գյուղատնտեսության վարչության պետ Արթուր Այվազյանից: Մարզի գլխավոր գյուղատնտեսի խոսքով, այս տարի հացահատիկի ցանքատարածությունները Արմավիրում կրճատվել է 1200 հեկտարով՝ իրենց տեղը զիջելով առավել շահութաբեր մշակաբույսերի մշակությանը: Ըստ Այվազյանի, հացահատիկի մասսայական բերքահավաքի ընթացքում խնդիրներ չեն առաջանա: Ըստ անհրաժեշտության, մարզի 56 կոմբայններից բացի, այլ մարզերից ևս կոմբայններ կներգրավվեն բերքահավաքին: