Ակնալիճ Համայնքներ Մշակույթ/Սպորտ

Հայ և եզդի ժողովուրդների բարեկամությունը խորհրդանշող հուշարձան է տեղադրվել եզդիների սրբատեղիում բացված հուշահամալիրում

30 սեպտեմբեր, 2014

  • Нравится

3 տարի առաջ Արմավիրի մարզի Ակնալիճ համայնքում բացվեց եզդի ազգի աշխարհում երկրորդ սրբատեղին: 3 տարի անց եզդիների սրբատեղիի տարածքում բացվեց հայ-եզդի ժողովուրդների բարեկամությանը նվիրված հուշահամալիր, որտեղ տեղադրվել է 5 հուշարձան: Հուշարձաններից մեկը խորհրդանշում է հայ-եզդի ժողովուրդների բարեկամությունը, որի վրա պատկերված է խաչը՝ որպես հայ հոգևոր սիմվոլ, արևը՝ որպես եզդիների պաշտամունք: Կենտրոնական հուշաքարի աջ կողմում տեղադրված են Զորավար Անդրանիկի և իր մտերիմ ընկեր, ազգությամբ եզդի Ուսուբ Բեկի կիսանդրիները, ձախ կողմում՝ Ջահանգիր աղայի կիսանդրին և ցեղասպանության 100-ամյակին նվիրված հուշակոթող:
Ինչպես սրբատեղին, այնպես էլ հուշահամալիրի կառուցումը իրականացվել է բարերար Միրզա Սլոյանի միջոցներով: Եզդիների հոգևոր առաջնորդ Հասան Հասանյանը կարևորեց Սլոյանի ներդրումը երկու ազգերի բարեկամության ամրապնդման գործում, ապա երախտիքի խոսք ուղղեց ՀՀ իշխանություններին և շնորհակալություն հատնեց հայ ժողովրդին, որ եզդիները Հայաստանում իրենց զգում են որպես ՀՀ լիիրավ քաղաքացի: