Տնտեսություն

Հայտարարություն

15 սեպտեմբեր, 2018

  • Нравится

«Ուրբան» կայուն զարգացման հիմնադրամը «Ջրային ռեսուրսների մասնակցային և արդյունավետ օգտագործում» ծրագրի շրջանակներում քաղաքացիական լրագրողների համար հայտարարում է լրագրողական աշխատանքների մրցույթ:
Ծրագրի մասնակից քաղաքացի լրագրողները պետք է սոցիալական ցանցերում (ՖԲ խումբ քաղաքացի լրագրողների ակումբ) հրապարակեն տպագիր, աուդիո-վիզուալ նյութեր, ֆոտոպատմություններ ջրային ռեսուրսների օգտագործման և կառավարման (ոռոգման ջուր, ստորերկրյա ջրերի մակարդակ, խմելու ջուր) խնդիրների մասին:

Մրցույթի թեմաներն են`

• Ոռոգման ջրի խնդիր (տուժող – հերոս)
• Խմելու ջուր (իրավիճակ, որակ, առկա վտանգներ կամ խնդիրներ)
• Խմելու և ոռոգման ջրի մատակարարում (բարեխիղճ և անբարեխիղճ վերաբերմունք)
• Ոռոգման ջրի արդյունավետ կամ ոչ արդյունավետ բաշխում
• Խմելու ջրի մատակարարման գրաֆիկի խախտումներ (վթարներ, իրավիճակ)
Նյութերը կարող են հրապարակվել ինչպես տպագիր, այնպես էլ առցանց հեռարձակմամբ (LIVE):

«Ջրային ռեսուրսների մասնակցային և արդյունավետ օգտագորոծում» ծրագրի շրջանակներում հայտարարված մրցույթի գլխավոր չափանիշները, որոնք պետք է պահպանվեն պատրաստվող նյութերում, մարդիկ, իրավիճակն ու գործողություններն են:

Վերոնշյալ թեմաներով հրապարակվող նյութերը կամ առանց մեկնաբանության (no comment) ֆոտո-վիդեո պատմությունները կարող եք ներկայացնել հետևյալ մոտիվացիայով՝
– անձնական պատմություն,
– մարդկային ճակատագիր,
– հասարակական հնչեղություն ունեցող պատմություն,
– իրավիճակի վերլուծություն,
– մասնագետի կամ փորձագետի կարծիք,
– մարդկանց վերաբերմունք,
– պատկան մարմնի կամ պատասխանատուի վերաբերմունք:
Խրախուսվում է նյութերի Մուլտիմեդիա ձևաչափը (ֆոտո, վիդեո, աուդիո, տեքստ), սակայն մրցույթի մասնակիցներն ազատ են հրապարակումների ինչպես ձևաչափի, այնպես էլ հարթակների ընտրության հարցում:

Եթե քաղաքացի լրագրողներից որևէ մեկը կդժվարանա հրապարակումների, այսինքն նյութերի տեղադրման հարցում, կարող է այդ մասին տեղեկացնել angela.stepanjan@gmail.com էլ.հասցեի միջոցով:
Մրցութային ձեր պատմությունները կամ նյութերը կարող եք հրապարակել սեպտեմբերի 15-ից մինչև հոկտեմբերի 15-ն ընկած ժամանակահատվածում:

Մրցույթի արդյունքները կամփոփվեն մինչև հոկտեմբերի 30-ը:

Նոյեմբերի առաջին շաբաթվա ընթացքում կհայտարարվի մրցույթի արդյունքները:

Աշխատանքները կգնահատվեն հանձնաժողովի կողմից, որը կազմում կլինեն նաև զանգվաշային լրատվամիջոցների ներկայացուցիչներ։
Մրցույթի արդյունքները կհայտարարվեն մասնակիցների մասնակցությամբ կազմակերպված միջոցառման ընթացքում, որտեղ կցուցադրվեն լավագույն հրապարակումներն ու կհայտարարվեն հաղթողների անունները:
– Մրցույթի 5 նոմինացիաներից յուրաքանչյուրի համար սահմանված է մեկ մրցանակ:
– Մրցանակ կտրամադրվի հաջողված պատմության համար:
– Խրախուսական նվերների կարժանանան մրցույթի բոլոր մասնակիցները:

Մեկ ամսվա ընթացքում մասնակիցները կարող են հրապարակել նշված 5 նոմինացիաներով 1-ից ավելի նյութեր: Նյութերը կգնահատվեն ըստ արդիականության, որակի, բովանդակության, ճշգրտության, մեկնաբանությունների և հավանումների քանակի: Հաշվի կառնվի նաև նյութերի բարդությունն ու ծավալը:

Հարցերի համար կարող եք զանգահարել (+374) 093 344416 հեռախոսահամարով կամ նամակ ուղարկել angela.stepanjan@gmail.com էլ.հասցեով: