Տնտեսություն

ԿԱՐԿՈՒՏԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՀՈՍԱՆՔԱԶՐԿՎԵԼ ԷԻՆ ՄԻ ՇԱՐՔ ՀԱՄԱՅՔՆԵՐ, ԴԱԴԱՐԵՑՎԵԼ ԷՐ ԳԱԶԱՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄԸ, ԸՆԴՀԱՏՎԵԼ ԿԱՊԸ

13 մայիս, 2013

  • Нравится

Մայիսի 12-ին տեղացած կարկուտն ամբողջությամբ ոչնչացրեց Արմավիրի մարզի տասնյակ գյուղերի բերք ու բարիքը: Նման տևողությամբ և ուժգնությամբ գյուղացիները չէին տեսել, ասում են 30 տարի նման բան չենք հիշում: Գյուղացիները ոչ միայն կորցրել էին սպասվող բերքն ամբողջությամբ, այլև կորցրել ինքնատիրապետումը: Մոլորված գյուղացին ընդամենը ուշադրության կարիք ուներ: Զայրույթը հասավ նրան, որ փակվեցին մի շարք ճանապարհներ, բողոքի բնույթն ու պահանջը՝ հանդիպել գյուղնախարարի հետ և կարկուտի հասցրած վնասների արագ ու տրամաբանական լուծում գտնել: Բնական աղետի հետևանքով հոսանքազրկվել էին մի շարք համայնքեր, դադարեցվել գազամատակարարումը, ընդհատվել կապը: 30 րոպե տևացող կարկուտն էլ ավերել էր ամբողջ բուսականությունը: