Հասարակություն

ԿԱՄ ԽԱՆՈՒՄԻ ԿՈՎԵՐԸ, ԿԱՄ ՄՐԱԶԻ ՈՉԽԱՐՆԵՐԸ

26 հունվար, 2013

  • Нравится

Վանանդի ոչխարները հունից հանել են շենավանցի Խանումին: Խնդիրն այն է, որ վանանդցի Մրազն իր ոչխարները Շենավանի գյուղապետ Արթուր Մկրտչյանի թույլտվությամբ արածացնում է Շենավան գյուղի արոտավայրերում: Խանումն ասում է, որ Մրազի 1000 գլուխ ոչխարն իր 50 խոշոր եղջերավորի հաշվին է արածում, այսինքն խոտի պակասություն է նկատում: Խնդրով տիկին Խանումը նույնիսկ Արմավիրի մարզպետարան է եկել: Տիկին Խանումի երկարատև պայքարն արդյունավետ է եղել: Շենավանի գյուղապետի տեղակալ Անուշավան Սիմոնյանը վստահեցնում է, գյուղապետը Վանանդի ոչխարները ետ է ուղարկել: Չնայած Խանումի հոգսը դրանից չի թեթևացել: Հիմալ էլ ասում է, թե ոչխարները Շենավանի արոտավայրերում խոտի քոքն անգամ կերել են: Խանում Միրզոյանն ասում է, որ գյուղապետի դեմ ոչինչ չունի, իր ընտրածն է, ընտրություններից հետո էլ դհոլ-զուռնայի տակ անձամբ է պարել ու գյուղապետին շնորհավորել, խոտի սակավությունն էր ստիպել պայքարի դուրս գալ ու գյուղապետի որոշման դեմ պայքարել, Անուշավան Սիմոնյանն էլ իր հերթին վստահեցնում է, ոչ միայն խնդիրը, այլև Խանում-գյուղապետ հարաբերություններն են կարգավորվել: Խանումի անասունների համար արոտավայրերն ազատ են: