Լուկաշին Համայնքներ

ԿԱՄԱՎՈՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑԵՑ ԴԵՍՊԱՆ ՋՈՆ ՀԵՖԵՐՆԸ

15 հոկտեմբեր, 2012

  • Нравится

Հոկտեմբերի երկրորդ հինգշաբթին աշխարհի 100 երկրներում նշվում է տեսողության համաշխարհային օրը: «Լույս մանուկների աչքերին» խորագրի ներքո Հայաստանում ԱՄՆ ՄԶԳ/ՀԱՆ Մանկական կուրության կանխարգելման գերազանցության կենտրոնը մեկնարկեց ծրագիրը՝ շեշտը դնելով մանուկների տեսողական խնդիրների լուծման վրա: Բարեգործական միջոցառումներից հերթականն անցկացվեց Արմավիրի մարզի Լուկաշին համայնքում: Միջոցառմանը զուգահեռ, համայնքում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնի և տիկնոջ՝ Լիբբի Հեֆերնի գլխավորությամբ, մի խումբ կամավորներ իրականացրեցին տարաբնույթ ծրագրեր: