Տնտեսություն

Կաթիլային ոռոգման միֆը

12 մայիս, 2018

  • Нравится

Միջազգային պրակտիկայում կաթիլային ոռոգում իրականացնում են բացառապես սակավաջուր վայրերում, բարդ ռելիեֆ ունեցող տարածքներում և ջերմոցային տնտեսություններում: Արմավիրի մարզը, որտեղ ոչ վաղ անցյալում քաղցրահամ ջրի առատությունից հողերն էին աղակալվում, իսկ որոշ վայրերում ձախողվում էր հուղարկավորությունը՝ գերեզմանափոսը ջրով լցվելու պատճառով, ոռոգման ջրի խնդիր երբեք չի ունեցել: Ջրային ռեսուրսների ոչ ճիշտ կառավարման հետևանքով ստորգետնյա ջրային ավազանը նստել է, իսկ միայն Ախուրյանի ջրամբարի ջրերով հնարավոր չէ դիզբալանսը լրացնել: Բալանսավորված ջրային ռեսուրսներ ունեցող ոչ մի երկիր չի անցնում կաթիլային ոռոգման, քանի որ այն չի կարող առավելություն ունենալ մակերեսային ոռոգման նկատմամբ: Կաթիլային ոռոգման ժամանակ ջուրը մինչև բույս հասնելը 2-3 անգամ պետք է անցնի պոմպերի միջով, իսկ դա նշանակում է, որ բույսին հասնում է ոչ թե կենդանի ջուր, որը նպաստավոր պայմաններ է ստեղծում բույսի զարգացման համար, այլ՝ հեղուկ մասսա, որը միայն կնվազեցնի բույսի բերքատվությունը: Ամբողջական հոդվածն՝ այստեղ։