Մշակույթ/Սպորտ

ԾԱՂԿԱԶԱՐԴ

24 մարտ, 2013

  • Нравится

Հայ Առաքելական եկեղեցին այսօր նշում է Ծաղկազարդը, որը խորհրդանշում է Քրիստոսի հաղթական մուտքը Երուսաղեմ: Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Ծաղկազարդը հռչակել է որպես մանուկների օրհնության օր: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում առավոտյան ժամը 10-ին Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ տեղի ունեցավ մանուկների օրհնության արարողությունը, իսկ երեկոյան տեղի կունենա դռնբացեքի արարողությունը: Ծաղկազարդի տոնը նշվում է մեծ պահքի վերջին կիրակի օրը: Ծաղկազարդը մի քանի նշանակություն ունի, այն նաև խորհրդանշում է գարնան գալուստը: