Համայնքներ

ԼԵՌՆԱԳՈԳՑԻՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՄԻԱԿ ՃԱՆԱՊԱՐՀԸ ԱՐՏԵՐԿԻՐՆ Է

27 հուլիս, 2013

  • Нравится

Արմավիրի մարզի Լեռնագոգ համայնքում վերջին տարիներին բազմաթիվ խնդիրներ են լուծվել: Ինչպես լեռնագոգցիներն են ասում, ՔՈՒԱՖ-ը փրկեց իրենց: Լեռնագոգում շատ բան փոխվեց. գյուղի աղբահանությունը կազմակերպվեց, անասնապահությունը զարգացավ, մի շարք բարեգործական ու ներդրումային ծրագրեր իրականացվեցին, որոնց շնորհիվ գյուղն ունեցավ նոր ու ժամանակակից դպրոց, մանկապարտեզ, բուժամբուլատորիա, խմելու շուրջօրյա ջրամատակարարում և այլն: Սակայն հարցերի հարցը մնաց անլուծելի. աշխատատեղերի բացակայությունն է լեռնագոգցիների ամենացավոտ խնդիրը: Երբեմնի գործարաններն ու ֆերմաները, որոնց հիման վրա կառուցվեց Լեռնագոգ ավանը, այժմ դժվար կացության մեջ է: Գյուղից կամ արտագաղթում, կամ էլ հարևան համայնքներում օրավարձով են աշխատում լեռնագոգցիները: