Հասարակություն

«Լեգալ Պրոգրես իրավական ակումբ» ՀԿ հրավերով Հայաստանում է Եվրասիական տնտեսական միության դատարանի դատավոր Արմեն Թումանյանը

13 ապրիլ, 2016

  • Нравится

Ապրիլի 12-ին «Լեգալ Պրոգրես իրավական ակումբ»-ի հրավերով Հայաստանում էր Եվրասիական տնտեսական միության դատարանի դատավոր Արմեն Թումանյանը: Տեղի ունեցավ սեմինար քննարկում, որտեղ Արմեն  Թումանյանը փաստաբանների, «Լեգալ Պրոգրես իրավական ակումբ»-ի անդամների  հետ քննարկեց մի շարք հարցեր, որոնք այս կամ այն կերպ կարող են առնչվել ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսական ոլորտին, մասնավորապես՝ տնտեսվարող սուբյեկտներին և անհատներին: Փաստաբաններն Արմեն Թումանյանի հետ հարց ու պատասխանի միջոցով փորձեցին վեր հանել այն խնդիրները, որոնց հնարավոր է առնչվեն, ասենք, արտահանողները: Արմեն Թումանյանը «Լեգալ Պրոգրես» իրավական ակումբի խորհրդի նախագահին շնորհավորեց կազմակերպության մեկ տարվա գործունեության  կապակցությամբ և վստահեցրեց, որ փոքր տարիքով, բայց մեծ ու արդյունավետ քայլերով առաջ շարժվող Լեգալ Պրոգրես իրավական ակումբը ոչ միայն ժամանակի, այլև ստեղծված իրավիճակում պահանջված կազմակերպությունը, ով, բացի իր հասարակական գործունեությունից և հասարակությանը  իրավական աջակցություն ցուցաբերելուց, ստանձնել է փորձված մասնագիտական խմբով և արդյունավետ գործիքների օգտագործման միջոցով խթանել Հայաստանում իրավական դաշտի ձևավորմանը, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանությանը, քաղաքացիական հասարակության ձևավորմանը: Իսկ որ ամենկարևորն է՝ «Լեգալ Պրոգրես»-ն իր առջև նպատակ է դրել ԵԱՏՄ օրենքներն ու որոշումները ընկալելի և կիրառելի դարձնել ինչպես հասարակության, այնպես էլ իրավաբանական անձանց համար:

Դիտումներ՝ 1122