Տնտեսություն

ԻՆՉՈ՞Ւ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶՈՒՄ ԿԱՐԿՈՒՏԸ ՉԿԱՆԽՎԵՑ

13 մայիս, 2013

  • Нравится

Մինչ պատկան մարմիններն ուղիներ կփնտրեն մայիսի 12-ի աղետալի կարկուտը կապելու բնության կամ Ամենազորի հետ, կփորձենք իրականում տեղի ունեցածը ներկայացնել:
Ըստ գյուղացիների, հակակարկտային կայանները կարկուտից շատ առաջ սկսել են կրակել, կարկուտից առաջ լռել են, կարկուտից հետո նորից են սկսել կրակել:
Բանն այն է, որ կարկուտից առաջ, ժամը 13:25-ին, ըստ «ՀԷՑ» ՓԲԸ «Մուսալեռ» մասնաճյուղի դիսպետչերի տեղեկատվության, 35 կիլովոլտ լարման գծում վթար է տեղի ունեցել և հոսանքազրկվել են գյուղերի 70 տոկոսը, իսկ ըստ գյուղացիների ընդհատվել է նաև հեռախոսակապը:
Հակակարկտային կայանները գործի են դրվում SMS հաղորդագրություն ուղարկելու միջոցով և 13:25-ից հետո ուղարկված SMS հաղորդագրությունները կայաններն ընդունել են հեռախոսակապը վերականգնվելուց հետո, իսկ հեռախոսակապը վերականգնվել է ժամը 13:52-ին: