Հասարակություն

ԻՆՉԻՑ ԷԻՆ ԹՈՒՆԱՎՈՐՎԵԼ ԾԱՂԿԱԼԱՆՋՑԻՆԵՐԸ

11 սեպտեմբեր, 2013

  • Нравится

Արմավիրի մարզի Ծաղկալանջ համայնքի բնակիչները դեռ վախենում են օգտագործել ծորակի ջուրը: Պատճառը օգոստոսի 29-ին արձանագրված թունավորման դեպքերն են: Այդ օրը Էջմիածնի ինֆեկցիոն բաժանմունք են դիմել համայնքի 3 բնակիչներ աղիքային սուր ինֆեկցա ախտորոշմամբ: Ինֆեկցիոն բաժանմունքի ահազանգին արձագանքելով, գյուղի բուժանձնակազմը սկսել է շրջայց կատարել համայնքի ողջ տարածքով: Արդյունքում հայտնաբերվել և Էջմիածին է տեղափոխվել ևս 4 հիվանդ, իսկ 15-ին՝ տեղում ցուցաբերվել ամբուլատոր բուժօգնություն: Ծաղկալանջցիների կարծիքով թունավորման օջախ է հանդիսացել խմելու ջուրը: Գյուղացիների վարկածը ստուգելու նպատակով, թունավորման օրվանից սկսած մինչ օրս, խմելու ջրից հետազոտության նպատակով փորձանմուշներ են վերցվում: