Հասարակություն

ԸՆՏՐԱՑՈւՑԱԿՆԵՐԸ ՓԱԿԻ ՏԱԿ ԵՆ

7 փետրվար, 2013

  • Нравится

Արմավիր քաղաքի շատ ընտրատեղամասեր տեղակայված են մանկապարտեզներում, որոնք, ավանդույթի համաձայն, ձմռան ամիսներին չեն աշխատում: Կարելի է ասել, որ 21 ընտրատարածքի Արմավիր քաղաքում տեղակայված որոշ ընտրատեղամասերի ընտրացուցակները գտնվում են փակի տակ, և ընտրողը, խիստ ցանկության դեպքում, դրանց հետ կարող է ծանոթանալ մանկապարտեզի ցանկապատը մագլցելուց հետո: