Տնտեսություն

ԶԲՈՍԱՅԳՈՒ ՊԱՀԱԿՆԵՐԻՆ ՑՏԵՍՈՒԹՅՈՒՆ

29 նոյեմբեր, 2013

  • Нравится

Արմավիրի քաղաքային զբոսայգում այս տարի շարունակվեցին բարեկարգման և կանաչապատման աշխատանքները, շահագործման հանձնվեց նաև խորքային հորը, որը հնարավորություն տվեց ոռոգելու այգու ողջ տարածքը: Զբոսայգում նոր ծառեր տնկվեցին, հին ծառերի չորացած հատվածները էտվեցին ու տարածքն ամբողոջովին կանաչապատվեց: Բացի դա ցանկապատվեց ու լուսավորվեց այգու մյուս հատվածը: Այժմ քաղաքային զբոսայգին ամբողջովին ցանկապատված է, լուսավորությունն՝ ապահովված: Սակայն այգու նկատմամբ քաղաքացիների վերաբերմունքը շարունակում է մնալ անտարբեր: Քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանին զարմացրել ու զայրացրել էր նաև այգու պահակների աշխատանքային պարտականությունների կատարումը: Այսօր տեղի ունեցած ավագանու նիստի ընթացքում զբոսայգու տնօրենին ևս մեկ անգամ զգուշացրեց քաղաքապետը մինչև դեկտեմբերի 31-ը աշխատանքից ազատել պահակախմբին ու նոր աշխատողներ գտնել, կամ էլ այգու պահպանության հարցը ոստիկանությանը հանձնել: Պատճառն այն էր, որ դեռ օրեր առաջ զբոսայգում անցկացրած լապտերներից 7–ն արդեն գողացել էին, մի քանիսն էլ կոտրել: Քաղաքապետը վստահ է՝ եթե հսկողությունը հավուր պատշաճի իրականացվի, նման տհաճ երևույթներ այլևս չեն կրկնվի, բարբարոսության հեղինակներն էլ անպատիժ չեն նա: