Տնտեսություն

ԶԲՈՍԱՅԳՈՒ ՉՈՐԱՑԱԾ ԾԱՌԵՐԸ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՎԱՌԵԼԻՔ ԿԴԱՌՆԱ

7 հունիս, 2013

  • Нравится

Արմավիրի քաղաքային զբոսայգում իրականացվում է չորացած ծառերի հատման աշխատանքներ: 58 մեծ և փոքր չորացած ծառեր կհատվեն, որոնք կփոխարինվեն նորերով: Հատված ծառերը կբաշխվեն Արմավիր քաղաքի մանկապարտեզներին: Հատկացված փայտը մանկապարտեզներին ձմռան ամիսներին կծառայի ջեռուցման համար,- այս մասին տեղեկացանք զբոսայգու տնօրեն Դավիթ Պետրոսյանից: Ծառահատման աշխատանքներին զուգահեռ այգին ոռոգվում է: Գարնանը զբոսայգում տնկվեց 450 դեկորատիվ ծառ: Քաղաքային զբոսայգու տնօրեն Դավիթ Պետրոսյանը նշեց նաև, որ աշնանը այգում նախատեսվում է իրականացնել ևս մեկ խոշոր ծառատունկ: Այգու հետնամասի պարսպապատման աշխատանքները նույնպես մոտենում է ավարտին: Արմավիրցիների համար վաղուց սպասված այգու բարեկարգումն իրականացման փուլում է: