Տնտեսություն

ԶԲՈՍԱՅԳԻՆ ՈՌՈԳՄԱՆ ՋՈՒՐ ՈՒՆԻ

9 մայիս, 2013

  • Нравится

Արմավիրի զբոսայգին արդեն ոռոգման ջուր ունի: Պատրաստ է խորքային հորը, որով հնարավոր կլինի ոռոգել քաղաքային զբոսայգու ողջ տարածքը: Նշենք, որ այս տարի զբոսայգին սկսեց վերածնվել, քաղաքային ու մարզային իշխանություններն այգում ծառատունկ իրականացրեցին: Դրանք ժամանակին կոռոգվեն ու ոչ հեռու ապագայում կրկին Արմավիրը կանաչապատ ու ծառածածկ զբոսայգի կունենա, – խոստանում է քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանը: Նշենք, որ Արմավիրի միակ զբոսայգին վերածվել էր անապատի: Պատճառը ոռոգման համակարգի բացակայությունն էր: