Հասարակություն

ԵՐԵԽԱՆԵՐՆ ՈՒՐԱԽ ԵՆ ՈՒ ԱՆՀՈԳ

1 հունիս, 2013

  • Нравится

Ամռան առաջին օրը, հունիսի 1-ին նշվում է աշխարհում ամենաբարի տոներից մեկը՝ երեխաների պաշտպանության միջազգային օրը: Այդ օրը քաղաքը լի է լինում փոքրիկների խինդ ու ծիծաղով, գունավոր փուչիկներով և հետաքրքիր միջոցառումներով: Արմավիր քաղաքի մշակույթի տան բակն այսօր մարդաշատ էր: Այստեղ փոքրիկների համար կավճանկարչության մրցույթ էր կազմակերպվել, իսկ մշակույթի տան սաները հանդես էին գալիս պարային ու բեմական կատարումներով: Ամենուրեք ժպիտներ, ջերմ խոսքեր ու փոքրիկներին ուղղված բարեմաղթանքներ էին հնչում: Արմավիրի փոխքաղաքապետ Մելիք Բաղդասարյանը նույնպես շնորհավորեց փոքրիկներին գեղեցիկ տոնի կապակցությամբ: Փոխքաղաքապետը փոխանցեց նաև քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանի շնորհավորանքները: