Մշակույթ/Սպորտ

«ԵՐԳԸ ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅԱՆ ԿԱՄՈՒՐՋ Է»

15 հոկտեմբեր, 2012

  • Нравится

Հայաստանի հանրակրթական բոլոր դպրոցներում անց են կացվում «Երգը բարեկամության կամուրջ է» ռուսական երգի հանրապետական երկրորդ փառատոնը: Փառատոնի նպատակն է Հայաստանի դպրոցականներին հաղորդակից դարձնել ռուսական մշակույթին և հոգևոր արժեքներին: Ծրագրի շրջանակներում անցկացվում են ռուսական մշակույթի և ռուսաց լեզվի օրեր, կազմակերպվում են ռուսական պոեզիայի երեկոներ, երգի մրցույթներ: Օրեր առաջ Արմավիրի թիվ 5 հիմնական դպրոցում նույնպես անցկացվեց ռուսաց լեզվի օրեր: Միջոցառմանը մասնակցում էին նաև Արմավիրի մարզի Նորավան համայնքի և Էջմիածնի տարածաշրջանի Հովտամեջ համայնքի միջնակարգ դպրոցները: Միջոցառման պատվավոր հյուրն էր Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը: