ՏԻՄ բարեփոխումներ

Երբ կանաչին չի վաճառվում ՏԻՄ աշխատանքները գյուղացիների համար երկրորդական են

8 դեկտեմբեր, 2017

  • Нравится

Ոչինչ չի մնում անելու, քան գյուղի կենտրոնում հավաքվելու, խաղալու ու միմյանց հետ հոգսերը կիսելու: Այս պահին օրակարգի հարցը կանաչու սպառումն է՝ համեմը հասունացել է, գնորդները պակասել են:
Եղանակը տաք էր, բարենպաստ կանաչի մշակելու համար, լճացում տեղի ունեցավ, կանաչին միանգամից հասունացավ ու սպառման խնդիր առաջացավ: Նախորդ տարի, նույն ժամանակահատվածում կանաչին Գայի բնակիչները վաճառել են 100-150 դրամով, այս տարի 40 դրամով չի վաճառվում:
Եթե կանաչին նորմալ գնով վաճառվեր, գուցե գյուղացուն ՏԻՄ աշխատանքներն էլ հետաքրքրեր, բայց հացի խնդիրն է կարևոր: Այս հարցում էլ տեղական իշխանություններն անելիք չունեն, որ դիմեն ու համագործակցեն,- ասում են բնակիչները:
Մինչ գյուղացիները գնորդ կգտնեն ու արտադրանքը կիրացնեն, Գայի գյուղապետը միջոցներ է փնտրում, համայնքի բյուջեով խնայողություններ է անում և գյուղի մշակույթի տունն է վերանորոգում, 5-ամյա ծրագրով է նախատեսել, 2 տարի առաջ տանիքն է փոխել, հիմա շենքն է ամրացնում, տարածքը բարեկարգում, հաջորդաբար կփորձի ներքին հարդարման աշխատանքներ կատարել ու մշակույթի տունը կահավորել: Սկզբնական շրջանում շենքում մեծահասակների համար սենյակ պետք է պատրաստի, որպեսզի ձմռանը հավաքատեղին տաք լինի ու դժգոհելու առիթ քիչ լինի:
3700 բնակիչ ունեցող Գայ համայնքը ավագանու 9 անդամ ունի, հերթական նիստերը երկու ամիսը մեկ անգամ, արտահերթը՝ ըստ անհրաժեշտության է կազմակերպվում: Ավագանու նիստերի որոշումներն են, տեղադրվել են համայնքի պաշտոնական կայքէջում: Բացի դա, փակցվում է նաև համայնքապետարանի շենքին ամրացված ցուցատախտակի վրա: Հիմա չկա, բայց գյուղապետը վստահ է՝ կլինի: Հիմա տարեվերջյան նիստին են պատրաստվում, օրակարգի հարցերն են մշակում: Բացի ավագանու նիստից, նաև համայնքի ղեկավարը պետք է տարեկան հաշվետվություն ներկայացնի,- ասում է աշխատակազմի քարտուղար Աննա Թադևոսյանը:
Ըստ Թադևոսյանի բարեփոխված օրենքին ծանոթ են, կիրառում են, աշխատում են օրենքի պահանջով աշխատել, որքանով է ստացվում, աշխատանքների արդյունավետությունը կվկայի, բյուջեի հաստատումից հետո ավելի պարզ կլինի,- ասում է նա: Աշխատակազմի քարտուղարը նկատում է՝ Գայի բնակիչներն ակտիվ են, գյուղապետարան հաճախ են գալիս, իրենց խնդիրներով համայնքի ղեկավարի և ավագանու անդամների հետ պարբերաբար քննարկում են, թարմ օրինակ չկա, բայց վստահեցնում է՝ նման բան կա: