Տնտեսություն

Եղե՛ք բարեխիղճ, ժամանակին կատարե՛ք վճարումները, մասնակցե՛ք վիճակահանությանը և դարձե՛ք «Լավագույն բաժանորդ» շահողը

23 մարտ, 2015

  • Нравится

«Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ, «Շիրակ–ջրմուղկոյուղի» ՓԲԸ, «Լոռի–ջրմուղկոյուղի» ՓԲԸ և «Նոր Ակունք» ՓԲԸ մասնավոր կառավարիչ ֆինանսական «Սաուռ» կազմակերպությունը երկու ամիսը մեկ անգամ կազմակերպում է վիճակահանություն լավագույն բաժանորդների համար: Հատուկ համակարգչային ծրագրից պատահականության սկզբունքով ընտրված յուրաքանչյուր շահողին տրվում է 150 հազար դրամ: «Նոր Ակունք» ՓԲ ընկերության սպասարկման տարածքում վիճակահանության առաջին շահողը Անժելա Զատիկյանն էր: Շահումը, բաժանորդի համար, անակնկալ էր: Պարտաճանաչ և շահող բաժանորդին շահումը հանձնեց «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Պատրիկ Լորենը: Պատրիկ Լորենը Զատիկյանին հորդորեց մյուս բաժանորդներին ևս խորհուրդ տալ օգտագործած ջրի դիմաց վճարումները ժամանակին կատարել և վիճակահանությանը մասնակցել: Իսկ «Նոր Ակունք» ՓԲԸ տնօրեն Արտավազդ Թորոսյանը շնորհավորեց շահող բաժանորդին և ողջունեց նախաձեռնությունը. «Սա ոչ միայն նոր տեխնոլոգիաների կիրառում և տարածում է սպասարկման տարածքում, այլև խրախուսում է բաժանորդներին խմելու ջրի դիմաց իրենց վճարումները կատարել ժամանակին, մասնակցել վիճակահանությանը և լինել շահող բաժանորդներից մեկը»:
Վիճակահանությանը ավտոմատ կերպով մասնակցում են այն բնակիչ-բաժանորդները, ովքեր տեղադրել են ջրաչափեր, նախորդ երկու ամիսների ընթացքում օգտվել են մատուցված ծառայություններից և կատարել են վճարումները յուրաքանչյուր ամիս մինչև ամսի 15-ը, իրենց ջրաչափերի ցուցմունքները կուղարկեն ընկերության 8171 կարճ համարին անվճար SMS հաղորդագրության միջոցով կամ կգրանցվեն www.armwater.am կայքում: Ջրամատակարարը կոչ է անում բաժանորդներին լինել բարեխիղճ և ժամանակին կատարել վճարումները: