Համայնքներ

Եթե մթերման հնարավորություն լիներ, մեծ մասը կրկին խորդենու մշակությամբ կզբաղվեր

3 օգոստոս, 2013

  • Нравится

Նոր Կեսարիայում կամ, ինչպես նախկինում էր գյուղն անվանվում, Գերան սովխոզում նախկինում զբաղվում էին խորդենու մշակությամբ: Սեփականաշնորհումից հետո ոչ միայն վերացան խորդենու ցանքատարածությունները, այլև խորդենու վերամշակման արտադրամասերը: Նոր Կեսարիացիները հիմա էլ մեծ ցանկություն ունեն խորդենու մշակությամբ զբաղվելու, սակայն դրա ոչ պահանջարկը կա, որ մթերման ու վերամշակման գործարանը: Գյուղում այժմ հիմնականում եգիպտացորեն, առվույտ ու սոխ են մշակում: Խնդիրներն ինչպես մյուս սահմանամերձ համայնքներում, այստեղ էլ բազմաթիվ են, դրան գումարած կարկուտն էլ իր հետևանքները թողեց ու գյուղացիներին փաստի առաջ կանգնեցրեց: