Համայնքներ

ԵԹԵ ԳԵՏԱՇԵՆՈՒՄ ԹԱՂՈՒՄ ԿԱ, ՈՒՐԵՄՆ ՋՈՒՐ ԷԼ ԿԱ

29 ապրիլ, 2013

  • Нравится

Արմավիրի մարզի սահմանամերձ Գետաշեն համայնքն իր խնդիրներով չի զիջում մյուս գյուղերին: Այստեղ էլ առաջնայինը եղել և մնում է խմելու ջրի հարցը: 60-ականներին կառուցված խմելու ջրի ցանցն ամբողջությամբ մաշվել է: Խմելու ջրից գյուղացիներն օգտվում են օրական երկու ժամ գրաֆիկով, ճիշտ է հասցնում են կարճ ժամանակահատվածում ընդհանուր օգտագործման ջուրը կուտակել, բայց, ինչպես գյուղապետարանի աշխատակազմի քարտուղար Վահան Իսահակյանն է ասում, մատակարարվող ջուրը «խմելու ջուր» անվանելը մեղմ է ասված: Մինչև խմելու համար ջուր վերցնելը նախ պետք է միառժամանակ ծորակը բաց թողնեն գյուղացիները, որպեսզի մի քիչ ջուրը մաքրվի, ասում են ինչ ասես գալիս է ծորակից, բացի մաքուր ջրից: Ի դեպ, գետաշենցիները երբեմն 24 ժամ ջուր ունենալու հաճույքն էլ են վայելում: Դա այն օրերն են, երբ գյուղում հուղարկավորություն կա: